

Բաբոյի հեռախոսը: Ալեքսանդրապոլյան եռապատում: Գիրք II
10000 AMD
- Կոդ757
«Բաբոյի հեռախոսը» գիրքը Ալեքսանդրապոլյան եռապատման երկրորդ մասն է: Այս գիրքը թանկագին նվեր է: Միշտ էլ թանկ է ինչ-որ մեկի կյանքին անդրադառնալը: Հատկապես մի ողջ ընտանիքի, մի ողջ տոհմի՝ իր փոքրիկ գաղտնիքներով և մեծ բացահայտումներով, ծիծաղելի ու տխուր կենցաղով, խլացնող կորուստներով ու ամենօրյա փոքրիկ սխրանքներով:
Գրքի էջերից մեկը մյուսի հետևից հեռանում են հերոսուհիները, մեկը մյուսի հետևից անջատվում են հեռախոսի գծերը: Բայց փոխադարձ հոգատարության ժանյակը, որ հյուսել են նրանք ձեռքի տակ եղած հասարակ իրերից, սիրուց ու նվիրվածությունից, ամենաամուր մետաղալարից էլ ամուր է: Մետաղալարը կտրվում է, հիշողությունը՝ երբեք:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-1-0816-2 |
| Էջեր: | 224 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2019 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Արմեն Գասպարյան |
| Չափսեր: | 16.5 x 23 սմ |
| Լեզու: | Ռուսերեն |
| Քաշ: | 540 գրամ |