

Հերբերտ Ուելս / Աշխարհների պատերազմը
3900 AMD
- Կոդ1232
Ուելսի գիտաֆանտաստիկ այս վեպն առաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1898թ.: «Աշխարհների պաատերազմը» նկարագրում է այլմոլորակայինների (մարսեցիների) ներխուժումը Երկիր և գրականության մեջ նման հակամարտության առաջին նկարագրություններից է:
Վեպի իրադարձությունները, որոնք առաջին դեմքով նկարագրված են անանուն ականատես հերոսի կողմից, տեղի են ունենում հարավային Անգլիայում, այդ թվում՝ Ուոքինգ քաղաքի շրջակայքում, և Լոնդոնում, որտեղ ապրում և աշխատում էր ինքը՝ Ուելսը: Գիրքը գիտաֆանտաստիկ դասական ստեղծագործություն է և իր ազդեցությունն է թողել այդ ժանրի զարգացման վրա: Քննադատները վեպը բնորոշել են որպես էվոլյուցիոն ուսմունքի, բրիտանական իմպերիալիզմի և վիկտորիանական դարաշրջանի վախերի, նախապաշարմունքների և կարծրատիպերի մեկնաբանություն և համարել «գիտական վեպ»:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-55-8 |
| Էջեր: | 232 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Հերբերտ Ուելս |
| Թարգմանիչ: | Ալվարդ Սահակյան |
| Չափսեր: | 14 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 360 գրամ |