

Մարկ Լևի / Իսկ եթե դա ճիշտ էր...
4400 AMD
- Կոդ1143
Սիրելու համարձակությունը ենթադրում է սիրել թե՛ արատները, թե՛ առաքինությունները: Դրանք իրարից անբաժան են:
Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ:
Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:
Մարկ Լևի (1961, Բուլոն-Բիյանկուր, Ֆրանսիա): Ֆրանսիացի գրող, կինոպրոդյուսեր, քսանից ավելի գրքերի հեղինակ: Նրան ճանաչում է բերել հենց առաջին՝ «Et si c'était vrai...» (հայերեն՝ «Իսկ եթե դա ճիշտ էր...») վեպը, որի հիման վրա 2005 թվականին նկարահանվել է «Երկնքի և երկրի միջև» ֆիլմը: Ստեղծագործությունը թարգմանվել է շուրջ քառասուն լեզուներով, հրատարակվել 32 երկրներում և վաճառվել ավելի քան հինգ միլիոն օրինակով՝ երկու տարի շարունակ մնալով բեսթսելերների ցանկում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-969-94-7 |
| Էջեր: | 288 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Մարկ Լևի |
| Թարգմանիչ: | Թերեզա Ստեփանյան |
| Չափսեր: | 14 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Խմբագիր: | Նշան Աբասյան |
| Քաշ: | 410 գրամ |