

Սերը՝ օրենք
15000 AMD
- Կոդ1106
«Սերը՝ օրենք» գրքի գլխավոր հերոսը մարդն է՝ կյանքի դժվարին վերուվարումներով ու փորձություններով իր ճշմարտությունը և իր հանգրվանը փնտրող ու գտնող մարդը, որին ընթերցողը հանդիպում է Ֆ. Դոստոևսկու և Ա. Չեխովի, Օ’Հենրիի և Օ. Ուայլդի, Վ. Սարոյանի և Ա. Այվազյանի..., ինչպես նաև քրիստոնեական արվեստի ամենավառ ներկայացուցիչների՝ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Տիցիանի, Ֆ. Գոյայի, Թ. Ռոսլինի, Ա. Ռուբլյովի և այլոց հավերժորեն ապրող գլուխգործոցներում։
Ժողովածուի գաղափարական և թեմատիկ հիմնահարցերն ընթերցողին ներկայացված են երեք հիմնական հարթություններում՝ գեղարվեստական տեքստերում, դրանց գաղափարական բովանդակության՝ քրիստոնեական լույսի ներքո դիտարկված վերլուծություններում և արվեստի տարբեր ճյուղերի ստեղծագործությունների հետ դրանց զուգորդումներում։
Ժողովածուն օգտակար կարող է լինել ընթերցող լայն շրջանակների համար, մանավանդ այն հայ երիտասարդների համար, որոնք հավատում են քրիստոնեական սիրո արարչական ու փրկչական ուժին և նրա միջոցով աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու մարդու առաքելությանը, քանզի...
Սերն է կյանքի միակ օրենքը։
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-862-6 |
| Էջեր: | 372 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Կազմող: | Լիլիթ Տեր-Գրիգորյան, աջակցությամբ Արշավիր Գաբուճյանի և Սուսաննա Այվազյանի |
| Չափսեր: | 21 x 30 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 1350 գրամ |