

Մի կաթիլ մեղրը (Ֆոլկ-օպերա) + ձայնասկավառակ
3900 AMD
- Կոդ408
Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի
Երգահան, մանկական երգչախմբերի ղեկավար Ջուլիետա Ավագյանի երաժշտական ստեղծագործությունները լավ ծանոթ են երաժշտասեր փոքրիկներին և մեծահասակներին: Հեղինակին հատկապես ճանաչում են բերել նրա մանկական երգերը, որոնց մեծ մասը տեղ է գտել դպրոցական դասագրքերում:
Ջ. Ավագյանի և Է. Ավագյանի «Մի կաթիլ մեղրը» երաժշտական ներկայացումը հագեցած է հայկական ազգային երաժշտության շնչով, գեղեցիկ մեղեդիներով, ժողովրդական պարային ռիթմերով: Այս ստեղծագործությունը հայ երաժշտության իսկական տոն կդառնա դպրոցականների համար և մեծապես կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը: Գրքին կցված է ներկայացման ձայնագրության խտասալիկը (CD):
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-704-8 |
| Էջեր: | 48 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2013 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ջուլիետա Ավագյան, Էդիտա Ավագյան, ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի |
| Չափսեր: | 20 x 26 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 200 գրամ |