

Աղբյուր / Դասագիրք-տետր
2500 AMD
- Կոդ34
> «Աղբյուրը» հնարավորություն է տալիս երեխային զարգացնելու ստեղծագործական ունակությունները (գծել, ներկել, նկարել, կտրատել):
> Ներառված են շուտասելուկներ և հանելուկներ:
> Նոտայագրված երգերը նախատեսված են մանկապարտեզներում ինչպես խմբային միջոցառումների, այնպես էլ անհատական հանձնարարությունների համար:
> Դասագիրքն ամբողջությամբ ապահովում է երեխաների ճանաչողական նախնական գիտելիքները (տարվա եղանակներ, կենդանիներ, բույսեր, գործիքներ, փոխադրամիջոցներ և այլն), տրամաբանության (համեմատություններ` մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ և այլն) պատմողական ունակության զարգացումը:
> Գրքում ընդգրկված բանաստեղծությունները բացի ճանաչողական բնույթից ունեն նաև դաստիարակչական նպատակ:
> «Աղբյուր» դասագիրք-տետրը նմանատիպ շատ գրքերից առանձնանում է նրանով, որ թեմատիկ առումով ընդգրկուն է և նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը:
«Աղբյուրը» կնպաստի երեխայի բառապաշարի հարստացմանը, մտածողության ու տրամաբանության զարգացմանը, լեզվական, մաթեմատիկական և ճանաչողական բազմակողմանի գիտելիքներ կհաղորդի երեխային, ձեռքը կվարժեցնի գրելուն: Այն կնպաստի երեխայի ընդհանուր զարգացմանը, կնախապատրաստի նրան դպրոցին: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-242-5 |
| Էջեր: | 160 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2010 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ա. Աբրահամյան, Ա. Քյուրքչյան, Լ. Տեր-Գրիգորյան |
| Չափսեր: | 20 x 26 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 380 գրամ |