

Երկրաչափություն 10 / Դասագիրք
2500 AMD
- Կոդ1110
Սիրելի տասներորդ դասարանցիներ,
Դուք ավարտել եք հարթաչափության ուսումնասիրումն ու սկսում եք երկրաչափության մյուս բաժնի՝ տարածաչափության ուսումնասիրումը:Եթե հարթաչափությունն ուսումնասիրում է հարթ, այսինքն՝ նույն հարթությանը պատկանող պատկերների հատկությունները, ապա տարածաչափությունը ուսումնասիրում է պատկերների հատկությունները տարածության մեջ կամ տարածական պատկերների հատկությունները:
Որոշ տարածական պատկերների հետ դուք ծանոթացել եք դեռ տարրական դպրոցում, որոշ պատկերների մասին պատկերացումները խորացվել են միջին դպրոցում: Այդպիսի պատկերներից են, օրինակ, ուղղանկյունանիստը, գունդը, գլանը, բուրգը:Տարածաչափության դասընթացում դուք կխորացնեք ձեր պատկերացումները վերոհիշյալ պատկերների մասին, կծանոթանաք տարածական այլ պատկերների հետ, կուսումնասիրեք հարթ պատկերների հնարավոր փոխդասավորության տարբեր դեպքեր արդեն տարածության մեջ:
Գրքի հեղինակ՝ Գագիկ Աղեկյան
| Հատկանիշներ | |
|---|---|
| Էջեր: | 108 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Գագիկ Աղեկյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 190 գրամ |