• Մուտք
  • Գրանցվել
x
x

Կոմս Մոնտե-Քրիստո / գիրք 2

5900 AMD

  • Կոդ1005
Առկա չէ
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպն արկածային ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ գրված 1844-1845 թթ.: Հեղինակը գրքի սյուժեն ու գլխավոր հերոսի անունը մտահղացել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել է Մոնտեքրիստո կղզին ու լսել այնտեղ թաքնված բազմաթիվ գանձերի մասին:


Վեպի սկզբում հանդիպում ենք մի սովորական երիտասարդի, որը «Փարավոն» նավի նավապետի օգնականն էր, ուներ սիրելի աղջիկ՝ Մերսեդես անունով, և ապրում էր տասնութ-քսան տարեկան բոլոր երիտասարդներին բնորոշ նպատակներով ու երազանքներով: Դեռ վաղ տարիքից վտանգի դեմ պայքարելու սովոր Դանտեսը ոչ մի կերպ չի կարողանում պայքարել աշխարհում գոյություն ունեցող անարդարության դեմ ու «ընկերների» կազմակերպած դավադրության հետևանքով հայտնվում է Իֆ ամրոց-բանտում, որտեղից ելք կարող էր լինել միայն հրաշքի դեպքում:​


Առաջին հայացքից թվում է, թե սա ավարտն է, ու կյանքը փակուղի է մտել: Բայց բանտում հայտնվելը ամբողջությամբ փոխում է Դանտեսի կյանքի ընթացքը, և ճակատագրական է դառնում հատկապես Աբբա Ֆարիայի հետ հանդիպումը: Այս իմաստուն ծերունին բանտում միասին անցկացրած տարիների ընթացքում Էդմոնին ծանոթացնում է փիլիսոփայության, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների հետ: Տարիների ընթացքում իր կուտակած ոչ նյութական գանձերը երիտասարդին փոխանցելուց հետո Աբբա Ֆարիան Դանտեսին հայտնում է նաև նյութական գանձերի տեղը: Ավելին, նա գլխավոր հերոսին լավություն է անում անգամ մահացած ժամանակ. Դանտեսը մտնում է ծերունու համար նախատեսված պարկի մեջ, ու ժանդարմները նրան ծովն են նետում: Այստեղից սկսվում է գանձերը գտնելու, բարձրաշխարհիկ հասարակություն արդեն իսկ Կոմս Մոնտե-Քրիստո կեղծանունով վերադառնալու, կորցրած երիտասարդության համար բոլոր մեղավորներից վրեժ լուծելու արկածներով լի ճանապարհը:

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-344-7

Էջեր:

704

Տպագրություն:

Սև-սպիտակ

Հրատարակության տարեթիվ:

2019

Շապիկ:

Կոշտ կազմ

Հեղինակ:

Ալեքսանդր Դյումա

Թարգմանիչ:

Սուրեն Վահունի

Չափսեր:

14.5 x 20 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

850 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու