

Լուիզա Գալստյան / Չպատմված հեքիաթներ
3900 AMD
- Կոդ905
Մթնշաղին կենդանիները պատմություններ են շշնջում իրենց ընկերների ականջին և արագ փախչում մարդկային ոտնաձայներ լսելիս։ Մի փոքր մո՛տ արի, և դու էլ կլսես։ Պատմություններ սիրո, բարության, միայնության, ընկերության և էլի շատ ու շատ բաների մասին․․․
Մի քիչ էլ մոտեցիր, ու ինքդ կզգաս։ Անտեսանելի ընկերների ուղեկցությամբ կքայլես անտառով, կցատկես փշերի վրայով, վայրի ծաղիկներ կքաղես, կթափառես թաքնված բացատներով, հեռվից ականջիդ կհասնի գետակի քչքչոցը, թռչուն կճախրի քո գլխավերևով․․․
Այնքա՜ն շատ լույս, որքան այստեղ է, մեկ այլ վայրում չենք տեսնի, այսքա՜ն շատ ծաղիկների բույրը չենք զգա։ Բնության մի մեծ հատվածն է անտառը, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք․․․
Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ահա թե որտեղ են հերոսներն ապրում․․․
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-705-6 |
| Էջեր: | 64 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2021 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Լուիզա Գալստյան, Արաբո Սարգսյան |
| Նկարազարդող: | Լուիզա Գալստյան |
| Չափսեր: | 21 x 21 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 360 գրամ |