

Լուիշ Վաշ դը Կամոենշ / Լուզիադներ (Պորտուգալիայի ազգային էպոս)
6800 AMD
- Կոդ1285
«Լուզիադներ»-ը հրատարակվել է 1572 թվականին՝ Պորտուգալիայում Վերածննդի դարաշրջանում։ Պոեմը բաղկացած է 8-տողանոց 1102 բանաստեղծական տնից, ընդհանուր` 8816 տող։ Տասը երգով` բաժանված ութ չափածո տողերի, «Լուզիադներ»-ը անդրադառնում է պորտուգալացիների ճանապարհորդություններին «երբևէ նավեր չտեսած ծովերով»: Ստեղծագործությանը էպիկական բնույթ է հաղորդում հերոսների կյանքի պատմական կամ առասպելական դրվագների շարադրանքը։
Թեև Կամոենշը «Լուզիադներ»-ը «կերտել է» պորտուգալացի ժողովրդի պատմությունն ու սխրանքները փառաբանելու համար, սակայն արծարծվող թեմաներն ու համատեքստերը արձագանք են գտնում այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի, հարուստ պատմության մեջ և ավանդույթներում։
Կամոենշի գլուխգործոցում ուղղակիորեն տեղ են գտնել հայերի և հայկական թագավորությունների մասին հիշատակումները։
Ստեղծագործությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ և լույս է տեսել Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության թարգմանչական մատենաշարով:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-075-4 |
| Էջեր: | 536 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Լուիշ Վաշ դը Կամոենշ |
| Թարգմանիչ: | Լուսինե Բրուտյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 950 գրամ |