

Իմ թեմատիկ հանրագիտարանը
9900 AMD
- Կոդ1257
Անգլերեն լեզվի բանավոր քննության «Իմ թեմատիկ հանրագիտարանը» արմատապես տարբերվում է մինչև այժմ հրատարակված նմանատիպ աշխատանքներից:
«Իմ թեմատիկ հանրագիտարանն» օգտակար տեղեկատվության և լեզվական գիտելիքների աղբյուր է թե՛ միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիների, թե՛ բուհերի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների համար:
Ձեռնարկը բաժանված է 35 թեմատիկ միավորների, որոնցից յուրաքանչյուրը հիմնական տեքստերից բացի ունի լրացուցիչ նյութեր: Տեքստերին կից տրված են բառացանկեր՝ տառադարձությամբ և հայերեն ու ռուսերեն թարգմանություններով: Տրված են նաև արտասանական տեսակետից դժվարություն ներկայացնող հատուկ անունների և աշխարհագրական անունների տառադարձությունները:
Թեմատիկ միավորների տարբեր բաժիններն ամփոփող հարցերը սովորողին հնարավորություն են տալիս ոչ միայն կրկնել արդեն գիտելիք դարձած նյութը, այլև սեփական մեկնաբանություններով ի մի բերել տվյալ թեմային առնչվող խնդիրները: Դրան նպաստում է միավոր առ միավոր հետևողականորեն կրկնվող, մշակվող և հարստացող բառապաշարը:
Երաշխավորված է՝
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից
Հաստատված է՝
Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի գիտականխորհրդի,
ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի անգլերենլեզվի ամբիոնի կողմից
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-969-57-2 |
| Էջեր: | 624 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Գ. Վ. Հովհաննիսյան, Մ. Ռ. Կարապետյան |
| Խմբագիր: | Ե. Լ. Երզինկյան, Ս. Կ. Ոսկանյան |
| Լեզու: | Ռուսերեն Անգլերեն Հայերեն |
| Չափսեր: | 29 x 20 սմ |
| Քաշ: | 1340 գրամ |