

Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը
5500 AMD
- Կոդ799
Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունը:
Amazon.com-ը սկսեց փոստով գրքեր առաքելուց, սակայն դրա հիմնադրի՝ Ջեֆ Բեյզոսի տեսլականն ավելին էր, քան միայն գրավաճառ լինելը: Նա ցանկանում էր, որ Amazon-ը դառնար ամեն ինչի խանութ՝ առաջարկելով անսահմանափակ ընտրության հնարավորություն և գայթակղիչ ցածր գներ: Այդ անելու համար նա զարգացրեց անկոտրում նպատակասլացության և գաղտնիության մշակույթ, որը մինչ այժմ երբևէ չի խախտվել: Բրեդ Սթոունը Amazon-ի ներկա և նախկին աշխատակիցների, Բեյզոսի ընտանիքի անդամների հետ աննախադեպ հաղորդակցության բախտ է ունեցել՝ այդ կերպ ընթերցողներին առաջին անգամ ներկայացնելով Amazon-ի խորքային պատմությունը: Տեխնոլոգիայի ոլորտի նորարարներ Ջոբսի, Գեյթսի, Ցուկերբերգի համեմատ՝ Բեյզոսը ոչ հանրային անձնավորություն է: Բայց նա առանձնանում է նոր շուկաներ փնտրելու իր անդադար մղումով, նոր ռիսկային նախաձեռնություններով, ինչպիսիք են Kindle-ը և cloud computing-ը (ամպային հաշվարկը)՝ վերափոխելով մանրածախ առևտուրը այնպես, ինչպես Հենրի Ֆորդը հեղափոխեց արտադրությունը:
«Ամեն ինչի խանութը» կլինի բացահայտող, ամփոփիչ կենսագրականը մի ընկերության, որը համացանցում կատարեց առաջին և ամենամեծ խաղադրույքներից մեկը՝ մեզ համար ընդմիշտ փոխելով գնումներ կատարելու և կարդալու միջոցը:
«Երբ դուք դառնաք ութսուն տարեկան և լուռ խորհրդածության պահին ինքներդ ձեզ պատմեք ձեր կենսագրության ամենաանձնական տարբերակը, դրա ամենաամփոփ ու ամենաիմաստալից հատվածը կվերաբերի ձեր կատարած ընտրությունների հաջորդականությանը: Ի վերջո, մենք մեր ընտրությունն ենք»:
Հատված Ջեֆ Բեյզոսի ելույթից՝
հասցեագրված Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներին
Մայիսի 30, 2010թ.
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-480-2 |
| Էջեր: | 400 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2020 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Բրեդ Սթոուն |
| Թարգմանիչ: | Արթուր Վարդիկյան |
| Չափսեր: | 16.5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 740 գրամ |