

Անգլերեն դասականներ / Երկար ոտքերով հայրիկը
2500 AMD
- Կոդ747
17 տարեկանում աղջիկն ավարտեց կրթությունը մանկատանը և այլ զբաղմունք չունենալով՝ մնաց աշխատելու նույն հաստատության հանրակացարաններում: Մի օր՝ մանկատան հոգաբարձուների հերթական այցից հետո, խոժոռադեմ տնտեսուհին Ջուդիին հայտնեց, որ հովանավորներից մեկն առաջարկել է վճարել Ջուդիի հետագա կրթության համար: Նա խոսել էր Ջուդիի ուսուչիների հետ և կարծում էր, որ աղջիկը հրաշալի գրող դառնալու մեծ ներուժ ունի: Նա կվճարի Ջուդիի ուսման վարձը և նրան ամսական որոշակի գումար կտրամադրի: Փոխարենը Ջուդին պետք է նրան ամեն ամիս նամակ գրի, քանի որ, նրա կարծիքով, նամակ գրելը որպես գրող կայանալու ճանապարհին կարևոր է: Միևնույն ժամանակ աղջիկը երբեք չի իմանա, թե ով է ինքը. նա պետք է նամակները հասցեագրի Պարոն Ջոն Սմիթին, ով դրանց երբեք չի պատասխանելու:
Մի օր Ջուդին պատահական տեսնում է իր բարերարի ստվերը. նա բարձրահասակ, երկար ոտքերով տղամարդ էր: Հենց այդ պատճառով էլ նա իր հովանավորին կատակով «Երկար ոտքերով հայրիկ» է կոչում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-352-2 |
| Էջեր: | 192 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2019 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ջին Ուեբստեր |
| Չափսեր: | 13 x 20 սմ |
| Լեզու: | Անգլերեն |
| Քաշ: | 230 գրամ |