




Հայոց աշխարհ / Թեմատիկ խաչբառեր. Ինտերակտիվ խաղեր
2500 AMD
- Կոդ1307
Ժողովածուն նախատեսված է հայերեն կարդալ և գրել իմացողների համար։
Ինտերակտիվ խաղերի հասցեատերերը նախադպրոցական տարիքի երեխաներն են (4-6 տարեկան):
Խաչբառի թղթե տարբերակը կարող է ծառայել որպես թեստ՝ ուսուցման երկրորդ և երրորդ տարվա թեմաների յուրացման աստիճանը ստուգելու համար, կամ որպես ամրապնդման նյութ:
Խաչբառերը ընդգրկում են հայրենագիտության, հայ ժողովրդի կենցաղի և մշակույթի, ինչպես նաև հայոց լեզվի քերականության վերաբերյալ գիտելիքներ։ Մի շարք խաչբառերում հարցերը տրված են գունավոր նկարների և հանելուկների տեսքով, ինչը խթանում են երեխաների պատկերավոր մտածողության և հետաքրքրությունների զարգացումը։
Կան խաչբառեր, որոնք նախատեսված են ընտանեկան ժամանցի համար, դրանց համատեղ ուժերով լրացումը կջերմացնի ընտանեկան մթնոլորտը։
Ամեն մի խաչբառ ունի իր QR կոդը (արագ-արձագանքող կոդ), որը հնարավորություն է տալիս բացել էլեկտրոնային տարբերակը՝ սովորելու կամ ամրապնդելու համապատասխան թեման։
Բարի գալուստ «Հայոց աշխարհ»։
Թեմատիկ խաչբառերի ու ինտերակտիվ խաղերի հավաքածուն ստացել է Կրասնոդարի գիտա-մեթոդական կենտրոնի և կրթության զարգացման ինստիտուտի փորձագիտական դրական կարծիք և 2018 թվականից ներառված է ՌԴ ք. Կրասնոդարի արդյունավետ մանկավարժական փորձի մունիցիպալ բանկում։ Այն նաև ստացել է փորձագիտական դրական կարծիք ՀՀ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից և երաշխավորվել ՀՀ ԿԳՍՄ նախարարության ու Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից, որպես Սփյուռքում հայերենի դասավանդման ուսումնաօժանդակ ժողովածու։ Թեմատիկ խաչբառերի ու ինտերակտիվ խաղերի հավաքածուն խորհուրդ է տրվում օգտագործել լրացուցիչ կրթության համակարգում աշխատող հայոց լեզվի ուսուցիչներին, մեթոդիստներին, ուսուցիչ-կազմակերպիչներին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-087-7 |
| Էջեր: | 72 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Արշալույս Երեմյան |
| Չափսեր: | 29 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 200 գրամ |