• Մուտք
  • Գրանցվել
x
x

Աստղիկ Բալայան / Հայրենագիտության դասընթաց. խումբ 2

2000 AMD

  • Կոդ1282
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Հայրենագիտության դասընթացի չորս ուսումնաօժանդակ գրքերը հասցեագրված են թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի ուսումնական հաստատություններին և ուղղված են սովորողների հայրենագիտական և հայրենասիրական կրթությանը:


Բազմաբովանդակ նյութերի օգնությամբ սովորողը գիտելիքներ ձեռք կբերի Հայաստանի անցյալի ու ներկայի, անվանի հայ գործիչների մասին, կծանոթանա հայոց պատմությանն ու աշխարհագրությանը, ավանդույթներին, սովորություններին, սովորույթներին, տոներին, հայոց էպոսին, առասպելներին և այլն:


Սիրելի՛ հայրենակից,


Եթե դու կարդում ես այս տողերը, նշանակում է՝ կարող ես հայերեն գրել-կարդալ և ուզում ես ընդլայնել քո գիտելիքները Հայաստանի ու հայերի մասին, զարգացնել հմտություններդ…

Հայրենագիտությունը քեզ հնարավորություն կտա ամուր կանգնելու ոտքերի վրա, վստահություն կներշնչի, կլցնի հոգիդ, կբացի միտքդ, հայրենակիցներիդ հետ ազատ շփվելու առիթներ կտա: Այնպես որ, օգտակար ու հաճելի ճամփորդության ես դուրս եկել, ինչի համար շատ ուրախ ենք:

Այս գիրքը հետաքրքիր նյութեր է պարունակում՝ կարդալու, ունկնդրելու, դիտելու, քննարկելու, գրելու համար, որոնք քեզ նաև շատ տեղեկություններ կտան Հայաստանի անցյալի ու ներկայի, նրա քաջ ու շնորհալի զավակների, հաղթանակների ու ձեռքբերումների մասին:

Գրքում կան աշխատանքներ, որ պետք է իրականացնես տանը՝ ընտանիքիդ անդամների օգնությամբ և մասնակցությամբ, մյուսները՝ մենակ կամ ընկերներիդ հետ՝ դպրոցում և դպրոցից դուրս: Միասին ոչ միայն ուրախ ու հետաքրքիր կլինի, այլև՝ օգտակար, կխոսեք, կքննարկեք հարցերը՝ կիրառելով հայերենը և զարգացնելով բանավոր ու գրավոր հաղորդակցվելու հմտությունները:


Մաղթում ենք հաջողություն:

Հատկանիշներ
ISBN:

978-9939-40-077-8

Էջեր:

80

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2025

Շապիկ:

Փափուկ կազմ

Հեղինակ:

Աստղիկ Բալայան

Չափսեր:

16․5 x 24 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

190 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • Մենյու

  • Կատեգորիաներ