

Ժորժ Սիմենոն / Կոմիսար Մեգրե / Մեգրեն և անգլուխ մարմինը
3300 AMD
- Կոդ1154
Սիմենոնի գլուխգործոցներից մեկը…Հետաքննության ուժը ոչ թե ոստիկանական հարցաքննության, այլ հոգեվերլուծության մեջ է:
Ադամ Գոպնիկ
THE NEW YORKER
Վեպի գործողությունը տեղի է ունենում Փարիզում, երբ պատահաբար Սեն գետի Սեն-Մարտեն ջրանցքից հանում են տղամարդու անդամահատված թև, այնուհետև մարմնի մնացած մասերը՝ առանց գլխի: Հետաքննության ընթացքում կոմիսար Մեգրեի և սրճարանի տիրուհու միջև առաջացած լուռ ու փոխադարձ հոգեկան գաղտնի կապը չի խոչընդոտում բացահայտելու իրականությունը:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-23-7 |
| Էջեր: | 176 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ժորժ Սիմենոն |
| Թարգմանիչ: | Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Դիզայնը: | Արաբո Սարգսյան |
| Քաշ: | 240 գրամ |