

Բառերի եվ արտահայտությունների թեմատիկ բառարան-գանձարան [թեզաուրուս]
3000 AMD
- Կոդ780
Պետրոս Բեդիրյանի կազմած բառարանում հաշվի է առնվում հայոց լեզվի այն կարևոր առանձնահատկությունը, որ բառահիմքը կարող է ունենալ բայարմատի, ածականի և մակբայի արժեք: Ելնելով դրանից` բառարանում ներկայացված են ոչ միայն բառերի հոմանիշները կամ նույնարմատ բառերը, այլև տվյալ բառի բայական, ածականական, մակբայական գործածությունները, նախադրության-ետադրության շարքերը:
Ի տարբերություն այլ հոմանիշների բառարանների՝ թեմատիկ բառարան-գանձարանում շեշտը դրվում է առավել կիրառական, խոսքում օգտակար բառերի ու արտահայտությունների վրա: Վերջինների կողքին, ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև խոսքային միջավայրը:
Թեմատիկ բառարան-գանձարանը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների, բուհերում հայոց լեզվի մասնագիտական և ոչ մասնագիտական ուսումնական գործընթացի և, ընդհանրապես, հայոց լեզուն ուսումնասիրողների և սիրողների համար: Այն կոչված է օգնելու, որ յուրաքանչյուրն ընտրի իր խոսքը ճիշտ կառուցելու, այն ոճավորելու, բանաստեղծական տողի չափը, հանգավորումը և այլն ապահովելու համար անհրաժեշտ արտահայտչամիջոցներ:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-406-2 |
| Էջեր: | 280 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2019 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Պետրոս Բեդիրյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 320 գրամ |