• Մուտք
  • Գրանցվել
x
x

Ֆերնանդու Պեսոա / Պատգամ (Mensagem)

4900 AMD

  • Կոդ993
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
«Պատգամը» Ֆերնանդու Պեսոայի միակ պորտուգալերեն ստեղծագործությունն է, որ հրատարակվել է դեռևս գրողի կենդանության օրոք՝ նրա մահվանից մեկ տարի առաջ, 1934 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Պորտուգալիայի Անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված գրական մրցույթի շրջանակում:


«Պատգամը» Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծությունն է, դժգույն ներկայի քննադատությունը և լուսավոր ապագայի սպասումը:Ստեղծագործությունը բաղկացած է 44 բանաստեղծությունից, որոնք Պեսոան խմբավորել է երեք բաժիններում կամ մասերում («Զինանշանը», «Պորտուգալական ծովը» և «Միգամածը»), որոնք ներկայացնում են Պորտուգալական կայսրության ծնունդը, իրագործումը և անկումը (որին անխուսափելիորեն պետք է հաջորդի հոգևոր Վերածնունդը կամ Հինգերորդ կայսրությունը):


Բանաստեղծությունները հիմնականում կարճաշունչ են և բաղկացած են երկու, երեք կամ հինգ բանաստեղծական ոտքից, առանձնանում են յուրահատուկ ռիթմով և երաժշտականությամբ:


Ստեղծագործությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ և այն իրագործվել է Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության անմիջական աջակցությամբ:


1935 թվականի նոյեմբերի 30-ին 47 տարեկան հասակում մահացավ Ֆերնանդու Պեսոան. նրա հետ հավերժություն դարձան ևս չորս գրող՝ Ալբերտու Կայրուն, Ալվարու դը Կանպուշը, Ռիկարդու Ռեյշը և Բերնարդու Սուարեշը... Անհնար է խոսել պորտուգալական գրականության եզակի դեմքերից մեկի՝ Ֆերնանդու Պեսոայի մասին՝ չանդրադառնալով նրա անհատականության դրսևորմանը իր չորս գրական դիմակների՝ հետերանունների միջոցով: Հենց այս բնութագրիչ հատկանիշով էլ Պեսոան դարձավ 20-րդ դարի ամենամեծ պորտուգալացի գրողը և մտածողը:

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-848-0

Էջեր:

112

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2022

Շապիկ:

Կոշտ կազմ

Հեղինակ:

Ֆերնանդու Պեսոա

Թարգմանիչ:

Լուսինե Բրուտյան

Չափսեր:

16.5 x 24 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

430 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու