

Արարատ - պատկերագիրք (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
20000 AMD
- Կոդ569
Արարատ լեռը
Արարատյան դաշտի հարավում՝ քաղաքամայր Երևանի դիմաց, հպարտորեն վեր է խոյանում աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ սպիտակափառ Մեծ Արարատը կամ Մասիսը, որը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր սարն է: Այդ երկնասլաց լեռը ծովից բարձր է 5165 մ, իսկ Արարատյան դաշտից՝ 4300մ., ստորոտից հաշված՝ աշխարհի ամենաբարձր լեռն է:…
Մասիսը կամ Արարատը հայ ժողովրդի համար նվիրական ու սուրբ լեռ է:
Այսօր Արարատը գտնվում է Հայաստանի սահմանի վրա, Թուրքիայի տարածքում, սակայն այն մեզանից ամեն մեկի էության մեջ է և անբաժան է ամեն հայի ու Հայաստանի պատմությունից: Հայ ժողովուրդը չի կորցրել իր հույսն ու հավատը՝ այն կրկին ունենալու:
Արարատի ստորոտում սփռված է Արարատյան դաշտը, որի միջով իր արծաթ գոտին է կապում Արաքս գետը: Արարատյան դաշտում են Արարատի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերն իրենց քաղաքներով, շեն ու գեղեցիկ գյուղերով: Գեղեցիկ է Արարատյան դաշտի համայնապատկերը՝ Մեծ ու Փոքր Մասիսներով, երկնաձիգ բարդիներով ու նրանց վրա՝ սպիտակափետուր արագիլներով:
Լևոն Զոհրաբյան
Նկարչի մասին
Իմ տպավորությամբ գեղանկարչի հանդարտ ու հանդարտեցնող բնաշխարհը, գույների ներդաշնակ համադրումն ու դինամիկան սկբնավորվում ու բխում են նրա ներաշխարհից, էությունից, խառնվածքից: Արվեստանոցում, նրա նկարների բույրով շրջապատված, ինձ զգում եմ Շմավոնի կերտած լուսե տաճարում: Եվ պատահական չէ, որ Շմավոն Շմավոնյան նկարչի, նրբագեղ արվեստագետի ու էսթետի կտավները հանգրվանում են ոչ միայն հայտնի պատկերասրահներում ու հեղինակավոր հավաքածուներում, այլև ԱՄՆ Կապիտոլիումում, Կալիֆորնիայի նահանգապետարանում և այլուր:
Գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել աշխարհի շատ երկրներում՝ Ստամբուլում (1989), Ֆրանսիայում (1995), Լիբանանում, Անգլիայում (1996), Քուվեյթում (1997), ԱՄՆ-ում (1999), ԱՄՆ-ի խոշորագույն հիվանդանոցներում՝ «Միտք, մարմին և ոգի» ծրագրի շրջանակներում: Գեղանկարիչ Շ. Շմավոնյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների ոսկե մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով, Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան նկարչին շնորհել է ակադեմիկոսի պատվավոր կոչում: 2011 թ. նկարչին շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:
Արթուր Ղարագյոզյան
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-685-0 |
| Էջեր: | 109 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2015 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Շմավոն Շմավոնյան |
| Չափսեր: | 30 x 34 սմ |
| Լեզու: | Ռուսերեն Հայերեն, անգլերեն |
| Քաշ: | 1650 գրամ |