

Տունը, որտեղ... Գիրք 3. Դատարկ բներ
4900 AMD
- Կոդ1150
Հատկանշական են ռուս գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչի խոսքերը Մարիամ Պետրոսյանի ստեղծագործության մասին. «Ես նախանձում եմ նրանց, ովքեր հիմա «Տուն»-ը առաջին անգամ են իրենց ձեռքն առել: Նե՛րս մտեք, տեղավորվե՛ք: Չգնա՛ք փասիանների մոտ և աշխատե՛ք չմոլորվել Անտառում: Սուրճն ու մյուս ընպելիքները կգտնեք երկրորդ հարկում: Հավատացե՛ք՝ դուք այստեղ երկար կմնաք:
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Երևակայական, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է խորհրդավոր, առեղծվածային միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ»:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-24-4 |
| Էջեր: | 432 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Մարիամ Պետրոսյան |
| Թարգմանիչ: | Մարգարետ Ասլանյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 630 գրամ |