• Մուտք
  • Գրանցվել
x
x

Երջանիկ երեխաների 7 սովորությունները

4000 AMD

  • Կոդ1134
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով:


Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։


Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։


Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա:


Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար:


«Եթե յուրաքանչյուր երեխա մանկուց տիրապետեր «7 սովորություններին», աշխարհը դրախտային կդառնար: Շոնը գրել է մի գիրք, որը դրական հետք կթողնի մանուկ ընթերցողի հոգում: Ես հաճախ կվայելեմ այս գիրքը իմ բոլոր թոռների հետ»:—Մարկ Վիկտոր Հանսեն, «Հավով ապուր հոգու համար» #1 «Նյու Յորք թայմսի» բեսթսելեր շարքի համահեղինակ, «Կոտրելով միլիոնատիրոջ ծածկագիրը» և «Միլիոնատեր մեկ րոպեում» գրքերի համահեղինակ


«Մեծահասակները քաջածանոթ են «Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքին: Այժմ պատմությունների և հերոսների միջոցով Շոն Քովին ստեղծել է մի գիրք, որը օգուտ կբերի երեխաներին ամբողջ կյանքի ընթացքում»:Փոլ Դ. Հյուստըն, Դպրոցների ադմինիստրատորների ամերիկյան ասոցիացիայի գործադիր տնօրեն


««Երջանիկ երեխաների 7 սովորությունները» կատարյալ միջոց է՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներին «7 սովորություններին» ծանոթացնելու համար: Յուրաքանչյուր պատմություն ոգեշնչող է և իմաստալից, եզրափակվում է ցուցումով, որն օգնում է ծնողներին սովորեցնելու իրենց երեխաներին երջանիկ, արդյունավետ կյանքով ապրելու գլխավոր սկզբունքները: Հիանալի գիրք է ոչ միայն երեխաների, այլև մայրիկի և հայրիկի համար»:Լարի Քինգ


«Արդյոք չէի՞ք ցանկանա, որ ձեր երեխաներն ու աշակերտները մեծանային համամարդկային, հարատև սկզբունքների վրա հիմնված մշակույթի մեջ: Դուք և ձեր երեխաները վստահաբար կտեսնեք ձեզ այս զվարճալի, պատկերազարդված պատմություններում, որոնք կնպաստեն նման մշակույթով ոգեշնչվելուն»:Սթիվեն Ռ. Քովի, «Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» միջազգային բեսթսելերի հեղինակ


««Ձանձրո՜ւյթ, ձանձրո՜ւյթ, ձանձրո՜ւյթ»-ը իմ ամենասիրելի պատմությունն է, որովհետև ինձ դուր է գալիս, թե ինչպես է Սեմին նորոգում այդ ռադիոն Ալլիի համար և վրան աստղիկներ փակցնում»:Մըկքենա Բրաուն, 8 տարեկան

Հատկանիշներ
ISBN:

978-9939-969-84-8

Էջեր:

112

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2024

Շապիկ:

Կոշտ կազմ

Հեղինակ:

Շոն Քովի

Թարգմանիչ:

Նազելի Կարապետյան

Նկարազարդող:

Ստեյսի Քըրթիս

Չափսեր:

16.5 x 24 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

450 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու