

Պարոն հինգ տոկոս (հայերեն)
6900 AMD
- Կոդ775
Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը ասիական ու եվրոպական կարտելների լաբիրինթոսում: Ծանոթ լինելով նավթային աշխարհի բոլոր նրբություններին և ունենալով բազմաթիվ կապեր՝ հաճախ նա դառնում էր գերտերութունների միջև ծագած խնդիրները լուծող։ Անգամ Ստալինն էր Գյուլբենկյանից խորհուրդ հարցնում՝ որպես պարգևատրություն ռեմբրանտներ նվիրելով հռչակավոր Էրմիտաժի թանգարանից:
Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև: Ինչպե՞ս կարող էր մի մարդ, ով ոչինչ չգիտեր երկրաբանությունից և երբեք չէր եղել Իրաքում, Սաուդյան Արաբիայում կամ Պարսից ծոցի որևէ այլ երկրում, Միջին Արևելքի նավթարդյունաբերության մեջ հինգ տոկոսի հավակնություն ունենալ: Մեկ անգամ ապահովելով այս կապիտալը՝ ինչպե՞ս կարողացավ պահել այն և դառնալ երկրագնդի ամենահարուստ մարդը: Ինչպե՞ս կարողացավ ամոթխած այդ մենակյացը կամուրջ գցել Արևելքի և Արևմուտքի հակասությունների միջև, որն այսօր անհաղթահարելի է թվում:
Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի բարդ ու բազմակի գոյությունը: Սա հրաշալի պատմություն է մի մարդու մասին, որ, ավելի, քան որևէ մեկը, օգնել է ձևավորել ժամանակակից նավթային արդյունաբերությունը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-431-4 |
| Էջեր: | 432 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2019 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Ջոնաթան Քոնլին |
| Թարգմանիչ: | Սիլվա Հովակիմյան |
| Չափսեր: | 16.5 x 24 սմ |
| Քաշ: | 790 գրամ |