

Էրիխ Մարիա Ռեմարկ / Սիրիր մերձավորիդ
5000 AMD
- Կոդ994
Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ հանգուցալուծում Փարիզում: Ուրախ և տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը նույնիսկ ամենածանր պահերին մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-880-0 |
| Էջեր: | 416 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Էրիխ Մարիա Ռեմարկ |
| Թարգմանիչ: | Վանուհի Բաղմանյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 590 գրամ |