

Անհատական MBA: Հմտացի՛ր բիզնեսի արվեստում
5900 AMD
- Կոդ962
Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու էներգիա տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն, թե՝
• ինչպես է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն,
• ինչպես է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ինչն է կարևոր, ինչը՝ ոչ,
• ինչպես զրոյից բիզնես սկսել,• ինչպես բարելավել գործող բիզնեսը՝ անկախ նրա մասշտաբից,
• ինչպես օգտագործել բիզնեսին առնչվող հմտությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար:
Ոչ թե բիզնես դպրոցներն են կերտում իսկական առաջնորդներին, այլ առաջնորդներն են իրենք իրենց կերտում՝ փնտրելով և գտնելով այն գիտելիքը, հմտությունները և փորձառությունը, որի կարիքն ունեն հաջողելու համար:
Կարդացեք «Անհատական MBA»-ը և կսովորեք սկզբունքներ, որոնք բիզնեսի գիտակները յուրացնում են մի ամբողջ կյանք անցնելով փորձությունների և սխալների միջով:
«Օգտակար մտքերի և մեկնաբանությունների ոսկեհանք: Յուրաքանչյուր ձեռնարկատեր պետք է ունենա այս գրքի իր օրինակը»:
«Ատոմային սովորություններ» բեսթսելեր գրքի հեղինակ Ջեյմս Քլիըր«Ստեղծագործ, բեկումնային մոտեցում բիզնես կրթությանը: Թեև ստացել եմ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան լավագույն բիզնես համալսարանում, այս գիրքը օգնեց ինձ հասկանալ բիզնեսը միանգամայն նոր ձևով»:
Ալի Սաֆավի, միջազգային վաճառքի և դիստրիբուցիայի գործադիր տնօրեն, Ուոլթ Դիսնեյ ընկերություն
«Անհատական MBA»-ն իմ կարդացած լավագույն բիզնես գիրքն է: Գրքերի մեծ մասը կենտրոնանում է բիզնեսի մի առանձին մասի վրա, մինչդեռ «Անհատական MBA»-ն անդրադառնում է յուրաքանչյուր հատվածին և տալիս գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես են այդ մասերը միասին աշխատելով ստեղծում ամբողջական համակարգ»:
Էմի Հոյ, «Noko» և «Stacking the Bricks»-ի հիմնադիր
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-757-5 |
| Էջեր: | 416 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Ջոշ Քաուֆման |
| Թարգմանիչ: | Արթուր Հակոբյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 800 գրամ |