

Ագաթա Քրիստի / Երրորդ աղջիկը
3900 AMD
- Կոդ1277
Այս անգամ Էրքյուլ Պուարոյին սովորականից առավել տարօրինակ մի գործ է սպասում գլուխ բերել, քանի որ ամեն բան սկսվում է անսպասելի այցելուի՝ Նորմա Ռեսթրիքի ասած մի պարզ, բայց միևնույն ժամանակ առաջին հայացքից անհեթեթ թվացող նախադասությունից. «Հնարավոր է՝ սպանություն եմ գործել»։ Ու թեև հենց նույն պահին աղջիկը հրաժարվում է Պուարոյի ծառայություններից՝ համարելով նրան շատ ծեր, վերջինս որոշում է պարզել ճշմարտությունը։
Ու ամեն բացահայտված նոր փաստ, որ իրականում ավելի ու ավելի է խճճում առաջին հայացքից պարզ թվացող իրադարձությունների շարքը, գործի հետ առնչություն ունեցող մարդկանց ով լինելն ու նրանց արարքների դրդապատճառները, ի վերջո օգնում է Պուարոյին այդ մեծ գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասնիկ դնել իր տեղում, և ընթերցողի առջև հայտնվում է լիովին անսպասելի մի պատկեր։
Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով, թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնի և Ուիլյամ Շեքսպիրի հրատարակություններից: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված գրքերի հեղինակ: Համաշխարհային գրականության ամենախորհրդավոր դետեկտիվ պատմություններն ու կերպարները կերտած բրիտանացի գրողն իր ժանրում նմանը չունեցող ժառանգություն է թողել աշխարհին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-009-9 |
| Էջեր: | 312 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ագաթա Քրիստի |
| Թարգմանիչ: | Նաիրա Քերոբյան |
| Խմբագիր: | Նշան Աբասյան |
| Չափսեր: | 13.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 340 գրամ |