

Կարդանք միասին / Ընթերցանության ձեռնարկ
1200 AMD
- Կոդ1243
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով տեղեկացնում ենք «Էդիթ պրինտ» հրատարակչության մեթոդաշխարհի հերթական ձեռքբերման մասին․ լույս է տեսել «Կարդանք միասին» ընթերցանության ձեռնարկը (հեղինակներ՝ Ա․ Արնաուդյան, Մ․ Մանուկյան) ։
«Կարդանք միասին» ընթերցանության ձեռնարկը կնպաստի սովորողների լեզվամտածողության, խոսքի, բառապաշարի և ընթերցողական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով նրանց աշխարհայացքը և ընդլայնելով մտահորիզոնը։
Ձեռնարկը առաջին օգնություն է ուսուցիչներին կազմակերպելու համատեղ ընթերցանության դասեր՝ ուսումնառությունը դարձնելով ավելի բովանդակալից ու արդյունավետ, մղելով սովորողներին ստեղծարարության, ինքնուրույնության և քննադատորեն մտածելուն։
Ստեղծագործություններին կից ներկայացված է մեթոդական յուրօրինակ համակարգ, որն ընթերցումը կդարձնի առավել նպատակային և ուղղորդված։
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-99-2 |
| Էջեր: | 72 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ա. Արնաուդյան, Մ. Մանուկյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 150 գրամ |