

Իմ գրադարանը / Սիամանթո / Հոգեվարքի և հույսի ջահեր, Սուրբ Մեսրոպ, Դյուցազնորեն
1700 AMD
- Կոդ1123
Առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն հռչակել է ցասման ու պայքարի տրամադրություններ բերող գաղափարական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ: Նա պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի: «Հայրենի հրավեր» շարքում տարագիր հայերին աղերսում է վերադառնալ և պաշտպանել հայրենի բնաշխարհը:
Նա փառավորել է նաև հայոց անցյալի հոգևոր հզորությունը, իմաստավորել կամքի, արարման ու մաքառման խորհուրդը: 1912 թվականին՝ հայ գրերի 1500-ամյակի համազգային տոնի օրերին, գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը:
Սիամանթոյի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-466-5 |
| Էջեր: | 152 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2012-2024 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Սիամանթո |
| Կազմող: | Նվեր Վիրաբյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 230 գրամ |