

Համաշխարհային գրականություն: Մաքսիմ Գորկի: Երկեր
2500 AMD
- Կոդ502
Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թթ.: Ռուս-հայ գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ն: Հայտնի է նրա նամակագրությունը Շիրվանզադեի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա»-ի խմբագրման աշխատանքներին:
Գորկու ստեղծագործությունները թարգմանել են Հովհաննես Թումանյանը, Հակոբ Հակոբյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Մովսես Արազին և ուրիշներ: Հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա պիեսները:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-673-7 |
| Էջեր: | 228 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2014 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Մաքսիմ Գորկի |
| Խմբագիր: | Ա. Գաբրիելյան և Լ. Մարգարյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 270 գրամ |