• Մուտք
  • Գրանցվել
x
x

Ագաթա Քրիստի / Հայելին հանկարծ փշրվում է

3900 AMD

  • Կոդ1317
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Ագաթա Քրիստիի «Հայելին հանկարծ փշրվում է» դետեկտիվ վեպը տպագրվել է 1962 թվականին:


Սեյնթ Մերի Միդում առանձնատուն են ձեռք բերում հայտնի դերասանուհի Մարինա Գրեգը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Ջեյսոն Ռադը: Նրանց կազմակերպած ընդունելությունը վերածվում է ողբերգության, երբ հանկարծակի մահանում է հյուրերից մեկը՝ Հիթեր Բեդքոկը: Երբ պարզվում է, որ տեղի ունեցածը թունավորում է, ամեն ինչ է՛լ ավելի է խճճվում: Գործի է անցնում միսս Մարփլը՝ օգտագործելով իր բնատուր խորաթափանցությունը և դիտողականությունը:


Ագաթա Քրիստին վարպետորեն կարողանում է ընթերցողին լարվածության և անորոշության մեջ պահել մինչև վերջին պահը: Վեպում սիմվոլիկ նշանակություն ունի լորդ Թեննիսոնի «Լեդի Շալոտ» բանաստեղծությունը:


Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով, թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնի և Ուիլյամ Շեքսպիրի հրատարակություններից: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված գրքերի հեղինակ: Համաշխարհային գրականության ամենախորհրդավոր դետեկտիվ պատմություններն ու կերպարները կերտած բրիտանացի գրողն իր ժանրում նմանը չունեցող ժառանգություն է թողել աշխարհին:

Հատկանիշներ
ISBN:

978-9939-40-116-4

Էջեր:

296

Տպագրություն:

Սև-սպիտակ

Հրատարակության տարեթիվ:

2025

Շապիկ:

Փափուկ կազմ

Հեղինակ:

Ագաթա Քրիստի

Թարգմանիչ:

Շուշաննա Վասիլյան

Խմբագիր:

Նշան Աբասյան

Չափսեր:

13 x 20 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

320 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու