

Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները (կոշտ)
6500 AMD
- Կոդ683
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո կզգաք, որ մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ:
Երբ Սթիվեն Քովիին հարցրին, թե ինչպե՞ս հղացավ «7 սովորույթները»-ում տեղ գտած գաղափարները, նա պատասխանեց.
- Ես չեմ հղացել դրանք:
- Ինչպե՞ս թե, բայց Դո՛ւք եք գրել գիրքը:
- Այո, ես եմ գրել, սակայն սկզբունքները ինձնից դեռ շատ առաջ էին հայտնի: Դրանք ավելի շատ բնական օրենքներ են, և ես միայն համախմբել, համադրել եմ դրանք մարդկանց համար:
Ահա թե ինչու այս գործն այդպիսի ազդեցություն ունի: Քովին ավելի քան երեք տասնամյակ անցկացրել է ուսումնասիրելով, կիրառելով, սովորեցնելով և հղկելով այն, ինչն ի վերջո դուրս քամեց այս գրքի էջերի մեջ: Նա ստեղծում էր «7 սովորույթները»-ը ոչ թե որպես անձնական հաջողության հասնելու միջոց, այլ այդ սկզբունքները հասանելի դարձնելու, հանրությանը ծառայություն մատուցելու համար:
- Ջիմ Քոլինզ
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-217-4 |
| Էջեր: | 392 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2020 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Սթիվեն Քովի |
| Թարգմանիչ: | Ալինա Միրզոյան |
| Չափսեր: | 16.5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 820 գրամ |