

Հայրենի պատմություններ / Էրիմենայի դուստրը
1200 AMD
- Կոդ1255
Հայերն ունեն մի ասացվածք. «Մեկ օրն օտարության մեջ մեկ տարվա է հավասար»։ Քառասուն օր Անդրաշխարհում՝ երկրային կյանքի քառասուն տարի... Այս հեքիաթ-վիպակը հրաշալի մի պատմություն է այն մասին, թե ինչ մեծ գին է պատրաստ վճարելու մարդը սիրո, երջանկության համար:
Ամեն մարդ չէ, որ ի զորու է անցնելու ցավի, վախի, գայթակղության և ժամանակի փորձության միջով։ Ամեն մարդ չէ, որ պատրաստ է հանուն սիրելիի կտրել անցնելու Մահվան Ստվերի Հովիտը, Տառապանքի Բլուրները, Մենության Ավազները, Լացի Կիրճը, Դառը Հոգոցների Անապատը և Տրտմության Գետը։ Միայն անկեղծ և անձնուրաց սիրտն է ի զորու նման սխրանքի։
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-010-5 |
| Էջեր: | 96 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Մար Մինաս |
| Խմբագիր: | Նշան Աբասյան |
| Նկարազարդող: | Քարոլին Ռոստամի |
| Չափսեր: | 16.5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 180 գրամ |