

Տունը, որտեղ... Գիրք 2. Շնագայլի ութօրյակ
4900 AMD
- Կոդ1097
Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ ապրում են Ծխամոլը, Սֆինքսը, Կույրը, Լորդը, Տաբակին, Մակեդոնացին, Սևը և այլք: Հայտնի չէ՝ արդյոք Լորդն իսկապե՞ս սերում է վիշապների ազնվական ընտանիքից, բայց Կույրը հաստատ չի տեսնում, իսկ Սֆինքսն իմաստուն և առեղծվածային է: Տաբակին, իհարկե, շնագայլ չէ, թեև սիրում է օգուտ քաղել ուրիշների բարիքներից: Տանը յուրաքանչյուրն ունի իր մականունը, և ամեն ոք մեկ օրում ապրել է այնտեղ այնքան բուռն և հագեցած իրադարձություններ, որ մենք՝ Արտաքին աշխարհում ապրողներս, շատ հաճախ նույնիսկ մի ամբողջ կյանքի ընթացքում չենք հասցնում ապրել, զգալ ու անցնել այդքան թոհուբոհով: Տունը յուրքանչյուրին ընդունում կամ մերժում էր յուրովի: Այն ամփոփում էր բազմաթիվ գաղտնիքներ, իսկ տարօրինակ «կմախքները պահարաններում» անտեսանելի աշխարհի ամենահասկանալի անկյունն են, որտեղ Արտաքին աշխարհից ոչ ոք մուտք չունի, որտեղ դադարում են գործել տարածություն-ժամանակի սովորական օրենքները:
Տունը շատ ավելին է, քան պարզապես գիշերօթիկ դպրոց, որտեղ ապրում են ծնողներից լքված երեխաներ: Տունը նրանց առանձին տիեզերքն է:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-969-35-0 |
| Էջեր: | 344 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Մարիամ Պետրոսյան |
| Թարգմանիչ: | Մարգարետ Ասլանյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 520 գրամ |