

Արկածային գրադարան / Ժյուլ Վեռն / Աշխարհի շուրջը 80 օրում
3900 AMD
- Կոդ1025
Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը, բացի դրանից՝ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-902-9 |
| Էջեր: | 296 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Ժյուլ Վեռն |
| Թարգմանիչ: | ֆրանսերենից թարգմանեց Անուշ Նիկողոսյանը, զուգորդությամբ Ս. Տիրատուրյանի թարգմանության |
| Խմբագիր: | Գալյա Հովհաննիսյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 460 գրամ |