

Սպենսեր Ջոնսոն / Ո՞ւր է իմ պանիրը
2800 AMD
- Կոդ533
Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից, քանի որ կարծում է, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ:
Բոլորը գիտեն, որ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից:
Հուսով ենք, որ ընթերցողը «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը այնպես կմեկնաբանի և կկիրառի կյանքում, որ կկարողանա ճիշտ կողմնորոշվել փոփոխությունների պարագայում և հաջողություն կունենա:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-910-3 |
| Էջեր: | 72 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2015 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Սպենսեր Ջոնսոն |
| Թարգմանիչ: | Նազելի Կարապետյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 230 գրամ |