

Ինքնուրույն սովորում եմ անգլերեն
5000 AMD
- Կոդ676
«Ինքնուրույն սովորում եմ անգլերեն» ինքնուսույցը գրված է թեթև ոճով: Երկխոսությունները ծավալվում են մեկ սյուժետային պատմության շուրջ և ուղղված են զարգացնելու սովորողի բանավոր հաղորդակցման հմտությունները: Բառապաշարի մեկնաբանություններն ու քերականական բացատրություններն ուղեկցվում են վարժություններով: Դասերն ամփոփվում են տեքստային հետաքրքրաշարժ պատառիկներով և հանրահայտ անգլիական ու ամերիկյան երգերով: Գիրքն ունի վարժությունների պատասխանների բաժին և հաճախադեպ անկանոն բայերի ցուցակ:
«Ինքնուրույն սովորում եմ անգլերեն» ինքնուսույցը նախատեսված է դպրոցում անգլերեն սովորող աշակերտների, ուսանողների և լեզուն ուսումնասիրողների լայն շրջանակի համար:
Ամալյա Բաբայանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ունի աշխատանքային բազմամյա փորձ: Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-176-4 |
| Էջեր: | 368 |
| Տպագրություն: | Երկգույն |
| Հրատարակության տարեթիվ: | 2018 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ամալյա Բաբայան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն, անգլերեն |
| Քաշ: | 420 գրամ |