





Հայկական տարազ / Պատկերազարդ ալբոմ
9900 AMD
- Կոդ1024
Ալբոմում ներկայացված են Տիգրան Մեծի ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը գործածված հայկական տարազները՝ ըստ տարբեր գավառների և խավերի։
Ալբոմն ստեղծելիս Գ. Բրուտյանն օգտվել է հնագիտական, մանրանկարչական, պատմագրական և այլ գիտական աղբյուրներից, քանդակապատկերներից, թանգարանային նմուշներից ու գեղանկարչական ստեղծագործություններից։
Ժողովածուի առաջին բաժնում ընդգրկված են պատմական տարազները` ժամանակագրական կարգով, երկրորդ բաժնում զետեղված են ազգագրական բնույթի տարազները, իսկ երրորդ բաժնում տեղ են գտել տարբեր երկրներում բարձր դիրքի հասած հայ պետական, ռազմական գործիչների, պաշտոնյաների, վաճառականների հագուստները, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ծիսական հանդերձանքը։
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-887-9 |
| Էջեր: | 120 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Գևորգ Բրուտյան |
| Կազմող: | Գնել Բրուտյան |
| Չափսեր: | 21 x 28 սմ |
| Լեզու: | Հայերեն, անգլերեն |
| Քաշ: | 760 գրամ |