

Հայոց պատմություն. Համառոտ ակնարկ (անգլերեն)
4200 AMD
- Կոդ24
Ճակատագրի բերումով հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր հորիզոնականներում. ստանում են օտարալեզու կրթություն, դառնում այլոց մշակույթների կրողներ: Սակայն արյան կանչով բազմաթիվ հայորդիներ ուզում են ավելին իմանալ իրենց նախնյաց երկրի և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ներդրումների մասին: Բայց, ցավոք, ոչ բոլորն են տիրապետում մայրենիին: Շատ ու շատ երիտասարդներ էլ, ծնված լինելով արտերկրում, ոչ միայն չեն խոսում մայրենի լեզվով, այլև չեն եղել հայրենիքում. նրա մասին միայն լսել են: Հայաստանի և հայոց պատմության մասին անգլերեն լեզվով գրվել է բավական հարուստ գրականություն, և նրանք, իհարկե, հնարավորություն ունեն կարդալու իրենց նախընտրած գրքերն ու հոդվածները: Այդ հրատարակությունները, որքան էլ արժեքավոր են, հաճախ, սակայն, անդրադառնում են մեկ կամ մի քանի առանձին հարցերի կամ էլ թեմատիկ են՝ շատ մասնագիտական. նյութերը ներկայացված են չափազանց մանրակրկիտ:
Անգլերեն նմանատիպ գիրքը՝ որպես Հայաստանի և հայոց պատմության համառոտ և համապարփակ ակնարկ, կօգնի ընթերցողին առավել հանգամանորեն ծանոթանալու հայ ժողովրդի պատմության կարևոր էջերին, ուշագրավ իրադարձություններին ու անցքերին: Գիրքը գրված է հանրամատչելի լեզվով:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-294-4 | 
| Էջեր: | 264+10 | 
| Տպագրություն: | Գունավոր | 
| Հրատարակության տարեթիվ: | 2010 | 
| Շապիկ: | Փափուկ կազմ | 
| Հեղինակ: | Արմեն Խաչիկյան | 
| Չափսեր: | 14.5 x 20 սմ | 
| Լեզու: | Անգլերեն | 
| Քաշ: | 350 գրամ | 
 
                                 
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                  