

Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն
5900 AMD
- Կոդ9
Առաջին մասում ուսուցանվում է հայերենի այբուբենը և նվազագույն ամենից գործուն բառապաշարը:
Երկրորդ մասը բաղկացած է տասը տեքստից: Գրավոր և բանավոր խոսքի նվազագույն հմտությունները յուրացնելուն զուգահեռ՝ սովորողները կարդում և թարգմանում են այդ տեքստերը, առաջադրված հարցերի օգնությամբ վերարտադրում դրանց բովանդակությունը:
Երրորդ մասում ներկայացված են կաղապարային հարցեր և դրանց հնարավոր պատասխանները, թեմատիկ գործուն բառապաշար՝ հայկական միջավայրում ապրելու և հաղորդակցական գործառույթն ապահովելու համար:
Չորրորդ մասը քերականության ուղեցույց է, որից սովորողները կարող են հետագայում ևս օգտվել: 
Գրքի II բաժինն ընդգրկում է 100 հաղորդակցական վարժություն, որոնք առօրյա կենցաղային ամենից անհրաժեշտ բառապաշարն են ընդգրկում: Այս բաժինը ստեղծելիս՝ հեղինակը նպատակ է ունեցել նպաստել սովորողների բանավոր խոսքի զարգացմանը, ինքնուրույն զրույց վարելու հմտությանը:
Գրքի III մասն ընդգրկում է Հայաստանի պատմությանը, քաղաքներին վերաբերող ուսումնական տեքստեր, որոնք ուսումնասիրելիս սովորողներն իրենց գիտելիքներն ավելի կխորացնեն:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-141-2 | 
| Էջեր: | 320 | 
| Տպագրություն: | Գունավոր | 
| Հրատարակության տարեթիվ: | 2018 | 
| Շապիկ: | Փափուկ կազմ | 
| Հեղինակ: | Լ. Կ. Մուրադյան | 
| Չափսեր: | 16.5 x 24 սմ | 
| Լեզու: | Հայերեն, անգլերեն | 
| Քաշ: | 580 գրամ | 
 
                                 
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                  