

Կարդա եւ գունավորիր 4 / Թե ինչու... Հեքիաթներ անտառի մասին
350 AMD
- Կոդ637
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները
Սիրելի՛ փոքրիկներ, երևի թե բոլորդ էլ ցանկանում եք անտառ գնալ և խաղալ բնության գրկում: Իրոք, տարվա բոլոր եղանակներին էլ անտառը շատ գեղեցիկ է: Այն կանաչում է գարնանը, աշնանը գունավոր տերևներով է զարդարվում, իսկ ձմռանն էլ ծածկվում է սպիտակափայլ ձյան հաստ շերտով: Իսկ թե ինչու է այդպես լինում, դուք հիմնովին կհասկանաք, երբ դպրոց հաճախեք: Բայց հիմա ես կուզենայի այդ ամենի մասին ձեզ պատմել հեքիաթների ձևով:Գրքույկում դուք կկարդաք նաև անտառի բնակիչների մասին, որոնք շատ հետաքրքիր կյանք են վարում: Անտառը գազանիկների, թռչունների և բոլոր կենդանիների բնակավայրն է: Նրանցից յուրաքանչյուրն իր ցանկությամբ ու նախասիրությամբ է բույն կառուցում` գետնի չոր խոտերի վրա, ծառերի փչակներում, գետնափոսերում, որջերում: Իսկ այդ նախասիրությունների, անտառի կենդանիների ապրելաոճի մասին դուք կիմանաք` կարդալով «Թե ինչու...» խորագրով վերնագրված հեքիաթների այս շարքը:
Ճուղուր Երևանցի
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-022-4 |
| Էջեր: | 32 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2020 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ճուղուր Երևանցի |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 80 գրամ |