

Հեքիաթների քո աշխարհը. Ինքնուրույն ընթերցանության համար
2500 AMD
- Կոդ269
Ընտրված ստեղծագործությունների մեծ մասը հատվածներ են հանրահայտ հեքիաթ-վիպակներից: Մի կողմից դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության և հեղինակի մասին, մյուս կողմից՝ ընթերցասեր երեխային մղում են կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և նման ձեռնարկների հիմնական նպատակն է: Նման հավաքածուների նպատակը նաև երեխաներին մանկական համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթացնելն է, գրքերի կախարդական աշխարհի հետ մանկուց կապելը:
Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-266-1 |
| Էջեր: | 256 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2010 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Կազմող: | Անժել Քյուրքյան, Լիլիթ Տեր-Գրիգորյան |
| Չափսեր: | 20 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 380 գրամ |