

Տեխնոլոգիա – 4 / Աշխատանքային ալբոմ
1200 AMD
- Կոդ1286
Առաջադրանքների նպատակն է՝ զարգացնել ուշադրությունը, դիտողականությունը, զննողականությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, աշխատանքնային կարողությունները, հմտությունները, ստեղծագործական մտածողությունը և գեղագիտական ճաշակը:
«Աշխատանքային ալբոմում» ներկայացված են գործնական առաջադրանքներ: Որպես կանոն՝ յուրաքանչյուր դասի համար տրված է մեկ առաջադրանք, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է դրսևորել ստեղծագործական մոտեցումներ: Առաջադրանքի էջը հիմնականում կազմված է երկու մասից. էջի ձախ մասը նախատեսված է առաջադրանքների՝ ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի, համաչափ ծալումների տեխնիկաներով հանձնարարականների կատարման համար, իսկ նույն էջի աջ մասում տրված են անհրաժեշտ գունավոր թղթեր, որոնք պետք է պատռել, պատառոտել, կտրահանել ու սոսնձել՝ տրված առաջադրանքը կատարելու համար: Աշխատանքային ալբոմի զույգ էջերը նախատեսված են ընտրովի թեմաների և ստեղծագործական աշխատանքների համար:
Առաջադրանքներն ունեն երեք ուղղվածություն.
> ապահովել երեխայի ակտիվ շփումը տարբեր նյութերի հետ,
> սովորեցնել կատարել նույնանման և ստեղծագործական աշխատանքներ,
> նպաստել ձեռքի հմտության զարգացմանը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 334877468-812-1 |
| Էջեր: | 64 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ժաննա Ավետիսյան |
| Չափսեր: | 20 x 29 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 180 գրամ |