

Ժորժ Սիմենոն / Կոմիսար Մեգրե / Մեգրեն դպրոցում
3300 AMD
- Կոդ1250
Փարիզյան մի գեղեցիկ ու արևաշող օր քաղաքամերձ փոքրիկ գյուղից մի ուսուցիչ մոտեցավ կոմիսարին՝ խնդրելով ապացուցել իր անմեղությունը:
Սպանվել է տարեց կին՝ փոստի նախկին աշխատակցուհին, որին գյուղում ոչ ոք չէր սիրում, բայց բնակիչները ավելի լավ բան չէին կարողացել մտածել, քան մեղադրել եկվոր ուսուցչին, որի ընտանիքը չէր մերվել իրենց հետ: Խոսքը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների մասին է:
Շատ արագ պարզվում է, որ մեծ մասը հստակ գիտի, թե ով է մարդասպանը, բայց շարունակում է համառել՝ թաքցնելով մի շարք կաևոր փաստեր: Գյուղացիները բնակիչներին բաժանել են «բարեկամների ու թշնամիների» և, չնայած պանդոկում տեղի ունեցող կանոնավոր հավաքներին, ամենափոքր սպառնալիքի դեպքում անգամ նրանք անմիջապես սկսում են պաշտպանվել:
Մեգրեն ստիպված է լինում գործ ունենալ ամենավտանգավոր կասկածյալների՝ անչափահասների հետ: Նա ինքն էլ մեծացել էր նմանատիպ գյուղում և, ամեն քայլափոխի նման պահեր նկատելով մարդկանց վարքի ու աշխարհայացքի մեջ, սկսում է աստիճանաբար, առանց շտապելու բացահայտել սպանությունը:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-036-5 |
| Էջեր: | 160 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ժորժ Սիմենոն |
| Թարգմանիչ: | Քրիստինա Հունանյան |
| Լեզու: | Հայերեն |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Դիզայնը: | Արաբո Սարգսյան |
| Քաշ: | 210 գրամ |