

Նիկոլաս Սփարքս / Հաշվելով հրաշքները
4400 AMD
- Կոդ1196
Մեկ ակնթարթը կարող է փոխել ամեն ինչ…
«Հաշվելով հրաշքները» հուզական, հզոր վեպ է այն մտորումների մասին, թե արդյոք կարո՞ղ ենք փոխել կամ նույնիսկ հաշտվել ընտրած ուղու հետ:
Թաններ Հյուզին մեծացրել են տատն ու պապը, և նա գնացել է իր զինծառայող պապի հետքերով՝ դառնալով ռեյնջեր: Ամբողջ կյանքն անցկացրել է արտերկրում և երբևէ ոչ մի տեղ նստակյաց կյանք չի վարել... երջանիկ է հերթական արկածին տրվելիս և որևէ տեղ արմատ գցելու ոչ մի ցանկություն չունի: Բայց մահից առաջ տատի՝ իրեն ուղղված վերջին խոսքերը հետևյալն են. «Գտիր քո տեղը»: Տատը նաև տակնուվրա է անում նրա ամբողջ աշխարհը՝ ասելով հոր անունը, որին նա երբեք չի ճանաչել, և թե որտեղ կարելի է գտնել նրան:
Թանները, իմանալով հոր մասին նորությունը, մեկնում է Էշբորո, Հյուսիսային Կարոլինա՝ նրա մասին տեղեկություն հավաքելու: Դեռ քսանչորս ժամ էլ չէր անցկացրել քաղաքում, երբ հանդիպում է բժիշկ և միայնակ մայր Քեյթլին Կուպերին: Նրանք անմիջապես համակրանք են զգում միմյանց նկատմամբ:
Միևնույն ժամանակ, ոչ հեռու, ութսուներեքամյա Ջասպերն իր ծեր շան՝ Առլոյի հետ, ազգային անտառին սահմանակից հյուղակում ապրում է սուսուփուս կյանքով: Նրան հետապնդում է տասնամյակներ առաջ տեղի ունեցած ողբերգական պատահարը: Երբ իմանում է, որ անտառում սպիտակ եղջերու են նկատել՝ առասպելական արարած, որ ոգեշնչել էր իր հորը և պապին, տարվում է եղջերուին որսագողերից պաշտպանելու գաղափարով:
Երբ այս հերոսների ճակատագրերը հատվում են, նրանցից ոչ մեկը հրաշք չի ակնկալում... բայց գուցե դա հենց այն է, ինչն ընդմիշտ կփոխի նրանց ապագան:
Նիկոլաս Չարլզ Սփարքսը (ծնվ. 1965թ. դեկտեմբերի 31, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ) ամերիկացի արձակագիր, սցենարիստ է: Նա 23 վեպերի (բոլորն էլ New York Times-ի բեսթսելերներ) և 2 վավերագրական (non-fiction) գրքերի հեղինակ է: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 50 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 150 միլիոն օրինակով, իսկ 11 գրքերի, այդ թվում՝ «Հիշարժան զբոսանք», «Հուշատետր», «Թանկագին Ջոն» և «Վերջին երգը», հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-77-0 |
| Էջեր: | 424 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Նիկոլաս Սփարքս |
| Թարգմանիչ: | Նաիրա Քերոբյան |
| Խմբագիր: | Մարգարիտ Արիստակեսյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 610 գրամ |