

Կոմիտաս. արվեստագետն ու նահատակը
4900 AMD
- Կոդ1082
Այս ամբողջ գիրքն արտացոլում է Կոմիտասի անհատականության երկու կողմերը՝ արվեստագետին և նահատակին, որոնց մեջ զարմանալիորեն միավորվում են արվեստն ու տառապանքը, ինչի արդյունքում Կոմիտասը դառնում է մեկ ամբողջություն իր ժողովրդի հետ:
«Այս գիրքը գրելու միտքը ծագեց, երբ հասկացա, որ մինչ այսօր Կոմիտասին նվիրված գեղարվեստական արձակ չի ստեղծվել: Պատմությունների մեծ մասը հիմնված է իրական փաստերի վրա: Իսկ գեղարվեստական պատկերները զգուշորեն եմ հավելել դրանց՝ պատմությունն ավելի գրավիչ և սյուժեի կոնֆլիկտն ավելի սուր ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ կատարածս աշխատանքը ընթերցողներին դուր կգա»:
Սերժ ՄոմջյանՍերժ Մոմջյանը ծնվել է Բեյրութում 1946թ.: 1970-ականններին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սովորել է լրագրություն, անցել է նաև ստեղծագործական դասընթացներ: Երկար տարիներ Մոմջյանն աշխատել է որպես մշակութային լրագրող Բեյրութի «Daily Star» (Մերձավոր Արևելքի առաջատար անգլիալեզու պարբերականը) և «London's Events» ամսագրերում: Նրա հոդվածները թարգմանվել և տպագրվել են նաև հայկական մամուլում: Հետագայում Մոմջյանն իրեն նվիրել է վիպագրությանը: Հեղինակի գրքերից են՝ «Conflicting Motives», «The Invisible Line», «The Singer of the Opera», «Memories of the Past», «Komitas: The Artist and The Martyr», «Gateway to Armenia», «Tigranes the Great: The Rise and Fall of an Ancient Empire» և «Vardan»: The Supreme Armenian Commander»: 2015 թ. Սերժ Մոմջյանն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» շքանշանին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-984-5 |
| Էջեր: | 176 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Սերժ Մոմջյան |
| Չափսեր: | 16.5 x 22 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 480 գրամ |