

Չարլզ Դիքենս / Սուրբ ծննդյան երգը
3300 AMD
- Կոդ1235
«Սուրբ ծննդյան երգը» բրիտանացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի հեքիաթային պատմությունն է՝ հրատարակված 1843 թվականին: Այն բաղկացած է հինգ գլուխներից, որոնք հեղինակը կոչել է տաղեր:
Երկը մաս է Դիքենսի «Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուի և Ծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս: Այն Էբենեզեր Սքրուջ անունով մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Ծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես գործընկեր Ջեյքոբ Մարլիի, ինչպես նաև Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագայի ոգիները: Թե ինչ է տեղի ունենում նրանց այցելությունից հետո, կիմանաք՝ ընթերցելով այս զարմանահրաշ պատմությունը:
Դիքենսը «Սուրբ ծննդյան երգը» գրել է ի պատասխան բրիտանական հասարակության՝ աղքատության, հատկապես՝ աղքատ երեխաների հանդեպ վերաբերմունքի և դրա հետևանքների, և ցանկացել է պատմությունը օգտագործել որպես դրա դեմ փաստարկ՝ ցույց տալով ինքնամաքրման միջոցով մարդկային արատները հաղթահարելու ճանապարհը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-56-5 |
| Էջեր: | 160 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Չարլզ Դիքենս |
| Նկարազարդող: | Արման Մակարյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 460 գրամ |