

Իմ գրադարանը / Վախթանգ Անանյան / Պատմվածքներ
2500 AMD
- Կոդ590
Անանյանական «մարդ-բնություն» թեմատիկայում արժևորվում և կողք կողքի հանդես են գալիս մարդն ու բնությունը: Գրողի՝ բնության կերպավորման առանձնահատկություններից է անթրոպոմորֆիզմը՝ բնության շնչավորումը, բուսական ու կենդանական աշխարհի «հոգեբանության» բացահայտումը: Սակայն բնությանն ու կենդանիներին «շնչավորելով, հոգի տալով»՝ Վ. Անանյանը ոչ միայն չի մոռանում, այլև կարևորում ու գնահատում է մարդուն որպես բնության ամենաբարձր և կատարյալ ստեղծագործություն, բնության անքակտելի ու անբաժանելի մասնիկ, ընդգծում մարդու և բնության սերտ կապը, ներդաշնակությունը, փոխադարձաբար միմյանց վրա ազդելու հավերժական ընթացքը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-956-1 |
| Էջեր: | 208 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2015 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Խմբագիր: | Աշոտ Գաբրիելյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 274 գրամ |