

Նիկոլաս Սփարքս / Հիշարժան զբոսանք (Շտապիր սիրել)
3900 AMD
- Կոդ1037
«Նուրբ, հարատև սիրավեպ, որը մեզ հիշեցնում է, թե որքան զորեղ կարող է լինել սերը»: Rapport
Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան:
Նիկոլաս Չարլզ Սփարքսը (ծնվ. 1965թ. դեկտեմբերի 31, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ) ամերիկացի արձակագիր, սցենարիստ է: Նա 23 վեպերի (բոլորն էլ New York Times-ի բեսթսելերներ) և 2 վավերագրական (non-fiction) գրքերի հեղինակ է: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 50 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 150 միլիոն օրինակով, իսկ 11 գրքերի, այդ թվում՝ «Հիշարժան զբոսանք», «Հուշատետր», «Թանկագին Ջոն» և «Վերջին երգը», հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-942-5 |
| Էջեր: | 200 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Նիկոլաս Սփարքս |
| Թարգմանիչ: | Հասմիկ Հակոբյան |
| Խմբագիր: | Մարգարիտ Արիստակեսյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 390 գրամ |