

Կարդա եւ գունավորիր 3 / Թե ինչու... Հեքիաթներ բնության երևույթների մասին
350 AMD
- Կոդ636
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները
Սիրելի՛ փոքրիկներ, մանուկ հասակում բոլորս էլ հարցեր ենք ունեցել. թե ինչու է ծովը փոթորկվում, սառույցը հալվում, ջրվեժներ առաջանում, լուսինը ձևափոխվում կամ հրաբուխ լինում: Այդ հարցերի պատասխանները մենք ստացանք դպրոց հաճախելուց հետո, երբ դասաժամերին մեր սիրելի ուսուցիչները մանրամասն բացատրում էին բնության երևույթների առաջացման պատճառները:Բայց քանի որ դուք դեռ դպրոց չեք հաճախում, ես ցանկանում եմ ձեզ պատմել հեքիաթներ բնության երևույթների մասին: Դուք կիմանաք, թե ինչու է ծիածանը գունավոր, ինչու է կրակը ջրից վախենում, լուսինը ամեն օր ձևափոխվում, կայծակը ամպերից բողոքում, քամին կրակի հետ խաղում և այլն, և այլն... Ինչ որ ես հիմա ձեզ կպատմեմ, դուք հաստատ կնկատեք ձեր շրջակա միջավայրում:
Ճուղուր Երևանցի
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-023-1 |
| Էջեր: | 32 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2020 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ճուղուր Երևանցի |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 100 գրամ |