

Բնություն – 6 / Աշխատանքային տետր
600 AMD
- Կոդ1220
Աշխատանքային տետրում ներառված են առաջադրանքների բազմազան տեսակներ, պահպանելով դասագրքի ուսումնական նյութերի շարադրանքի տրամաբանությունը: Այն նախատեսված է օգտագործելու թե՛ ուսուցման պրոցեսում, թե՛ տնային պայմաններում:
Առաջադրանքները միտված են զարգացնելու սովորողների ինչպես առարկայական, այնպես էլ մետաառարկայական և անձնային որակները, ձևավորելու դիտումներ, փորձեր և չափումներ կատարելու կարողություններ: Բազմազան թեստերն ու խնդիրները հնարավորություն կտան ուսուցչին իրականացնել տարբերակված ուսուցում, հաշվի առնելով սովորողների անհատական հետաքրքություններն ու ուսումնական հնարավորությունները, ինչպես նաև իրականացնել գիտելիքների արդյունավետ ստուգում: Տետրը կոչված է նպաստելու նաև սովորողների ինքնուրույնության ձևավորմանը:
Երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-62-6 |
| Էջեր: | 64 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Սարգիս Գալոյան, Տիգրան Թանգամյան, Տիգրան Բաբայան, Հայկ Հարությունյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 130 գրամ |