

Կարդա և գունավորիր 10 / Թե ինչու... Հեքիաթներ հիգիենայի մասին
350 AMD
- Կոդ1009
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները
Սիրելի՛ երեխաներ, միգուցե դուք նեղվում եք, որ անընդհատ ձեզ հորդորում են դրսից տուն մտնելիս ձեռքերը լվանալ, կամ խոհանոցում ճաշելուց առաջ օճառով լվացվել: Գիտեմ, որ ձեզ հատկապես դուր չի գալիս, երբ մայրիկներն ու հայրիկները թույլ չեն տալիս երկար ժամանակով խաղալ հեռախոսի հետ կամ օգտվել համակարգչային սարքերից: Բայց հավատացե՛ք, որ նման դեպքերում շատ կարևոր պահանջներ են ներկայացնում ձեր անձնական հիգիենան պահպանելու վերաբերյալ:
Հիմա էլ երևի չհասկացաք, թե ի՞նչ ասել է հիգիենա: Բայց երբ կարդաք այս հեքիաթները, կիմանաք, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ատամները լվանալ, ժամանակին կտրել եգունքները, իսկույն մաքրել կեղտոտված ձեռքերը: Եվ երբ այս ամենի մասին լսեք իմ հեքիաթների միջոցով, անպայման կհասկանաք, թե ինչ է հիգիենան, կպահպանեք այն և առողջ կմեծանաք: Իմիջիայլոց, եթե այս պատմությունները ձեզ հետաքրքրեն, ապա դուք կարող եք ոչ միայն դրանք ունկնդրել, այլև հենց հիմա նկարազարդել՝ ունենալով նաև «Թե ինչո՞ւ է…» հարցերի պատասխանները:
Ձեզ շատ սիրող՝
Ճուղուր Երևանցի
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-885-5 |
| Էջեր: | 32 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ճուղուր Երևանցի |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 90 գրամ |